-
24.03.2020|
00:02
Շոյիր մեր վերքերը, Տե՛ր,
Մենք դրա կարիքն ունենք։
Ամոքիր մեր ցավերը, Տե՛ր,
Մենք այնպես անզոր ենք:
-
20.03.2020|
00:08
Դու անցար իմ կողքով,
ասացիր` ապրի՛ր։
Դու նայում էիր իմ աչքերի մեջ,
Տեսնում էիր իմ մեղքերը բոսոր,
-
17.03.2020|
00:01
Դու չես եկել արդարների համար,
Եկար` մեղավորին արդարացնելու,
Մեզ Տուն տանելու։
-
13.03.2020|
00:04
Մեկտեղ հառաչենք,
Երկունքի ցավեր քաշենք վերստին
Կամա-ակամա մեղքերի համար,
Որ գործեցինք, Տեր:
-
10.03.2020|
00:06
Աշխարհի որդիներն
ավելի հնարամիտ են,
Քան լուսո որդիները։
-
06.03.2020|
00:02
Հյուղակս է կավեղեն,
Անձրևներն են ուժգնակի։
Նարեկն է ասում...
-
03.03.2020|
00:05
Տե՛ր, օգնի՛ր երգել
Մարդկության բոլոր
ցավերի վրա,
Սարերից վերև ճախրող
ձայներով,
Դեպ երկինք ուղղված լուսեղ կանթեղով:
-
28.02.2020|
09:24
Գարուն կգա,
Դու այցի կգաս` լուսեղ կանթեղով։
Ցորեն ու հացի բույրը հակինթե,
Կլցվի մեկեն սրտերիս վրա:
-
25.02.2020|
00:08
Երկինքն իջնում է,
Բայց մեր ոտները`
դեռևս կավից,
Ցեխոտում են լուրթ
կապույտը երկնի։
Ինչու՞ է այդպես:
-
21.02.2020|
00:03
Անցար իմ կողքով,
Տեսար արյան մեջ, անօգ ու տկար
Մահվան ձեռները համրորեն բռնած….
-Ապրի՛ր,- ասացիր,
Թանկ ես ինձ համար։